211652_close_icon
views-count1969 դիտում article-date 17:23 05-06-2026

Շենգավիթում սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ. Իվետա Տոնոյան

Շենգավիթում սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների թիմակիցների բազմության մեջ: Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը և հրապարակել Սոնա Աղեկյանի տեսանյութը՝ դեպքի վայրից:

«Քիչ առաջ սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Ականատեսների վկայությամբ սադրիչն ավտոմեքենայով մխրճվել է քարոզարշավ իրականացնող Բարգավաճ Հայաստան և Մայր Հայաստան կուսակցությունների մեր թիմակիցների բազմության մեջ։ Մարմնական վնասվածքներ ստացած անձանց այս պահին տեղափոխում են հիվանդանոցներ։

Մենք ճշտում ենք դեպքի մանրամասները, զուգահեռ հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները։ Սա սարսափելի նախադեպ է, որը վկայում է, թե ինչ աստիճանի կարող է հասնել քաղաքական անհանդուրժողականությունը և ընդդիմախոսների նկատմամբ թշնամանքը։ Առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր թիմակիցներին»։

Նմանատիպ նյութեր