Սպերցյանը Հայաստանի հավաքականում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ, Ռուսաստանի փոխչեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ազգային թիմում հանդես կգա 10 համարի խաղաշապիկով, հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն այժմ պատրաստվում է առաջիկա ընկերական հանդիպումներին։
Հունիսի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ղազախստանին, 3 օր անց՝ Մոլդովային: