211652_close_icon

Քրիս Յանկու Օսիկյանը հանդես կգա Հայաստանի հավաքականում

views-count5086 դիտում article-date 14:35 24-06-2017
Օգոստոսին մեկնարկող բասկետբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլից առաջ Հայաստանի հավաքականի կազմը կհամալրի Քրիս Յանկու Օսիկյանը: Հայ բասկետբոլիստը հանդես է գալիս թուրքական «Սակարյա» թիմում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրին, որ հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը երկար ժամանակ հետեւում էր Օսիկյանի խաղին: Բավցեւիչը մեծ ցանկություն ուներ նրան տեսնել ազգային թիմի կազմում: 22-ամյա բասկետբոլիստը ծնվել է Թուրքիայում, իսկ նրա ընտանիքը որոշ ժամանակ անց բնակություն է հաստատել ԱՄՆ-ում: 193սմ հասակ ունեցող պաշտպանը հաջողությամբ հանդես է եկել Միացյալ Նահանգների ուսանողական լիգաներում, իսկ 2016 թվականի ամռանը տեղափոխվել է «Սակարյա»: Առաջիկայում եւս մի քանի համալրումներ են սպասվում մեր հավաքականի կազմում:

Նմանատիպ նյութեր