211652_close_icon
views-count907 դիտում article-date 17:00 03-06-2026

Եթե նույնն անեին ընդդիմադիրների համակիրները, հարյուրավոր ձերբակալություններ կլինեին. Սոս Հակոբյան

Եթե նույնն անեին ընդդիմադիրների համակիրները, հարյուրավոր ձերբակալություններ կլինեին: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Սոս Հակոբյանը։

«Երեկ Մասիսում քպ-ականները, ըստ հրապարակվածի, ծեծում էին ընդդիմադիր քաղաքացուն ոհմակի տրամաբանությամբ, այսօր նորից Արթիկում նման խմբակային ծեծի և նվաստացման տեսանյութ է հրապարակվել: Եթե նման քայլերի գնային ընդդիմադիրների համակիրները՝ ազգային գվարդիայից մինչև հատուկ նշանակության բոլոր ստորաբաժանումներ առավոտից կսկսեին ասֆալտին տալով ձերբակալել հարյուրավոր անձանց, խուզարկություններ անել, իսկ դատարաններն էլ, իհարկե, կալանքներ կտային։

Այ սա է ՔՊ իշխանության բարքերը, հարգելի՛ քաղաքացիներ. քպ-ականներին ամեն ինչ, իսկ ընդդիմադիրներին օրենք: Սա փոխելու միակ ելքը հունիսի 7-ին ընտրություններին մասնակցելն է»: 

Հիշեցնենք, որ որ Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։

Նմանատիպ նյութեր