211652_close_icon
views-count38394 դիտում article-date 09:04 19-02-2021

Եթե Գագիկ Սուրենյանին որոշ Ճանշինի պատասխանատուներ լսեին ու նրա խոսքից հետևություններ անեին, շատ ճանապարհներին մերկասառույց չէր լինի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եղանակային պայմանների կտրուկ վատացման պատճառով Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյուն է տեղում:

Չնայած նրան, որ եղանակային այսպիսի պայմանների մասին նախորոք տեղեկություն էր տարածվել, միևնույն  է  որոշ ճանշիներ քնած են:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  երեկ  կեսօրից հետո Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում՝ Երևան-Սևան մայրուղում, առատ ձյուն էր տեղում, ճանապարհները դառնում էին անանցանելի, բայց միևնույնն է, ոչ մաքրվում էր, որ էլ աղ ու ավազով մշակվում:

Հետաքրիքրն այն է, որ ճանապարհով անցնելով երկու անգամ՝ 5 ժամ ընդմիջումով, չկար ոչ մի դրական փոփոխություն, հակառակը ձյունը կուտակվում էր և եղանակը ցրտելու պատճառով՝ ճանապարհները պատվում մերկասառույցով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր