211652_close_icon
views-count334 դիտում article-date 14:57 01-06-2026

Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում կազմակերպվել է ծառատունկ

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցման ծրագրի շրջանակներում Մեղրի համայնքի Լիճքվազ տարածքում ճանապարհի շինարարությունն իրականացնող ընկերությունը կազմակերպել է ծառատունկ։ Նշենք, որ 4.5 հա տարածքը ծառատնկման նպատակով տրամադրել է Մեղրի համայնքը։
 
Հողի նախապատրաստման աշխատանքները մեկնարկել են ապրիլի սկզբին, որին հետևել է ծառատունկը. տնկվել է շուրջ 16200 ծառ, որից 10000-ը՝ կաղնի՝ որպես տվյալ տարածքին բնորոշ հիմնական տեսակ։ Որպես ուղեկցող ծառատեսակներ տնկվել է շուրջ 6200 վայրի պտղատու ծառ (խնձորենի, տանձենի, շլորենի), որոնք նպաստում են կենդանական աշխարհի համար սննդային ռեսուրսների ձևավորմանը և կենսաբազմազանության պահպանմանը։
 
Լիճքվազ տեղամասի ծառատնկմանը մասնակցել են ինչպես Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցող “Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana” ՀՁ-ի ներկայացուցիչներ, տարածքի բնակիչներ, այնպես էլ Մեղրիի թիվ 1 դպրոցի 3ա դասարանի աշակերտները` ծնողների և ուսուցիչների հետ։ Դպրոցի սաները տնկել են մոտ 100 ծառ։
 
Տնկված ծառերի խնամքը կլինի շինարարական կազմակերպության ուշադրության կենտրոնում։

Նմանատիպ նյութեր