211652_close_icon
views-count3469 դիտում article-date 22:46 09-07-2021

Մեղրի համայնքի ղեկավարի ուղերձը՝ մեղրեցիներին. «Իմ քաղաքական տեսակետը որևէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին»

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը ուղերձ է հղել՝ ուղղված Մեղրիի բնակիչներին:

«Մեղրի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի հուլիսի 10-ից վաղաժամկետ դադարեցնում եմ Մեղրի համայնքի ղեկավարի իմ լիազորությունները:

Ինչպես գիտեք «Հայաստան Դաշինքը» պատրաստվում է մուտք գործել ԱԺ, որի դեպքում ես անպայման օգտվելու եմ մանդատը վերցնելու իմ իրավունքից: Իմ սահմանված ժամկետից 2 շաբաթ շուտ հեռանալու նպատակը համայնքի՝ հնարավորինս շուտ բնականոն կյանքին վերադառնալուն նպաստելն է: Հապաղման յուրաքանչյուր օրը կարող է բացասաբար անդրադառնալ համայնքի վրա: Մեր թիմի ծավալած գործունեությունը, հուսով եմ, եղել է հնարավորինս արդյունավետ:

Մենք արել ենք հնարավորն ու անհնարինը համայնքի ու նրա բնակչի բարեկեցության համար: Հարգելի՛ մեղրեցիներ, իմ քաղաքական տեսակետը որեւէ կերպ չի կարող գերակայել համայնքի շահերին, եւ ես միշտ պատրաստ եմ սատարելու համայնքին, համայնքի աշխատակազմին եւ ղեկավարին համայնքի շահերից բխող բոլոր գործընթացներում:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում Մեղրի համայնքի ավագանուն, վարչական ղեկավարներին, ՀՈԱԿ-ների տնօրեններին, Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ողջ կոլեկտիվին ներդաշնակ եւ արդյունավետ աշխատանքի համար: Վստահեցնում եմ, որ իմ հետագա գործունեությամբ եւս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը եւ Մեղրի համայնքին»:
 

Նմանատիպ նյութեր