3672 դիտում
22:27 16-06-2014
Փլուզում Կապան-Ծավ-Մեղրի և Մ-17-ից դեպի Մեղրի տանող ճանապարհահատվածներում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 16-ին` ժամը 17.30-ի սահմաններում, միջպետական Մ-17 Կապան-Ծավ-Մեղրի ճանապարհի 49-րդ կիլոմետրում հորդառատ անձրևների հետևանքով տեղի է ունեցել փլուզում: Փլուզման հետևանքով փակվել էր ճանապարհի շուրջ 20մ-ը՝ մինչև երթևեկելի գոտու առանցքը։
Մեղրիի ճանշինի աշխատակիցները օպերատիվ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, ինչի արդյունքում կարճ ժամանակ անց ճանապարհը երկկողմանի բացվել է։
Հորդառատ անձրևից հեղեղվել է նաև Մ-17 միջպետական ճանապարհից դեպի Մեղրի տանող հանրապետական նշանակության 4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։
Հեղեղը ողողել էր ճանապարհի կողնակները, լցրել կողային առուները, առանձին հատվածներում բերվածքները փակել էին ճանապարհը։
Մեղրիի ճանապարհաշինարարները վթարված այս ճանապարհահատվածներում ևս կատարել են վերականգնողական աշխատանքներ։ Այս ճանապարհը ևս երթևեկելի է։
Վերականգնողական աշխատանքներ կշարունակվեն հունիսի 17-ին։
[i]
[/i]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
3101 դիտում
16:00 15-05-2015
Խոշոր սողանք-փլուզում է տեղի ունեցել Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհին
1065 դիտում
14:14 14-11-2022
Ավարտվել է Կապան-Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն շրջանցիկ հատվածի կառուցումը
2194 դիտում
18:01 10-04-2015
Կապան-Ծավ-Մեղրի ավտոճանապարհին երթևեկությունը դժվարանցանելի է
Այս բաժնից
445 դիտում
16:16 20-01-2025
Աշոցքի և Սիսիանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում. Արթիկ-Ալագյազ ճանապարհին բուք է
925 դիտում
15:40 20-01-2025
Հորս և Սերժ Սարգսյանի կողմնակիցների միջև բարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյան
703 դիտում
15:09 20-01-2025
2024թ.-ի ընթացքում 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ