211652_close_icon
views-count664 դիտում article-date 22:25 27-05-2026

«Ռեալի» նախագահի թեկնածու Էնրիկե Ռիկելմեն ընտրվելու դեպքում աղմկոտ տրանսֆերներ է խոստանում

Մադրիդի «Ռեալի» նախագահի թեկնածու գրանցված գործարար Էնրիկե Ռիկելմեն ակումբի ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում աղմկոտ տրանսֆերներ է խոստանում։
​Ավելի վաղ Ռիկելմեն վստահեցրել էր, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել համաշխարհային մեծության երկու աստղի հետ։

​«Եթե ես դառնամ ակումբի նախագահ, ապա «Ռեալում» հանդես կգան միջազգային մակարդակի մեծ աստղեր։ Այդ համալրումներն անհրաժեշտ են մեր սպորտային նախագծին թե՛ կարճաժամկետ, թե՛ միջնաժամկետ և թե՛ երկարաժամկետ հեռանկարում»,- ասել է Ռիկելմեն։

Ըստ առկա տեղեկությունների՝ Ռիկելմեն ուղիղ բանակցություններ է վարում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ներկայացուցիչների հետ։ Նորվեգացի ռմբարկուի, ինչպես նաև գլխավոր մարզչի պաշտոնում գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպի հրավերը նրա նախընտրական սպորտային նախագծի հիմքն են կազմում։

Նմանատիպ նյութեր