211652_close_icon
views-count3205 դիտում article-date 16:47 27-05-2026

Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքի ժամանակ մինչ ելույթ էր ունենում Վանաձորում սիրված քաղաքացին, այդ ժամանակ ստահակը կամ ստահակները թալանում էին նրա տունը՝ տանելով գումար և ոսկյա զարդեր. ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 26-ին, բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Վանաձոր քաղաքում մտել են Վարդանանց 82 հասցե և այնտեղից կատարել ոսկյա զարդերի և  գումարի գողություն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական ոստիկանները, ովքեր դեպքի մասին տեղեկությունն արդեն փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տունը, որը  թալանվել է, պատկանում է Վանաձորում հայտնի անձնավորություններից մեկին՝ Տիգրան Բադոյանին, ով այս պահին ԱԺ ընտրություններում սատարում է «Ուժեղ Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանին, իսկ գողությունը կատարվել է այն ժամանակ, երբ ինքը Վանաձորում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ ելույթ էր ունենում, և երևի գողը կամ գողերը լավ տեղեկացված են եղել, որ տանը մարդ չկա ու ստահակներն իրենց սև գործն են արել։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր