211652_close_icon
views-count673 դիտում article-date 23:09 26-05-2026

Ասում ենք՝ Վանաձորում մեծ գործարան կառուցենք, ժողովուրդն աշխատի, ասում են՝ չէ, Սամվել Կարապետյանը Կալուգայից է․ Նարեկ Կարապետյան

«Հայաստանի ամենաբարի, ամենաներող ու ամենահիշող ժողովուրդ, ես ուրախ եմ այսօր գտնվել իմ մարզի մարզկենտրոնում՝ ձեր հետ միասին և պատմել մեր մի քանի ծրագրերից»,- այս մասին Վանաձորում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

Շարունակելով ելույթը՝ Կարապետյանն ընդգծեց․

«Մենք ասում ենք, առաջարկում ենք մեր երկրում, Վանաձորում  վերջապես գործարկվի  մի մեծ գործարան, որտեղ մարդիկ կաշխատեն։ Ի՞նչ են մեզ պատասխանում։ Ասում են՝ չէ, դուք սխալ եք անում, Սամվել Կարապետյանը Կալուգայից է եկել։ Ասում ենք՝ ա՛յ ձեր ցավը տանեմ, գործարան սարքենք, որ մարդիկ աշխատեն, ասում են՝ Սամվել Կարապետյանը 10 տարի Կալուգայում է ապրել։ Ժողովուրդ, էս երկու բանն իրար հետ ի՞նչ կապ ունի։ Ասում ենք՝ վատ բառերով մի՛ խոսացեք Հայաստանի քաղաքացիների հետ, վատ բառեր մի ասեք՝ մեր եկեղեցուն, մենք գնում ենք եկեղեցի, մեր աղոթքն ենք կարդում, մեր եկեղեցին է։Ի՞նչ են մեզ պատասխանում՝ մի խառնվեք մեր գործերին, թե չէ էս կանենք, էն կանենք։ Ժողովուրդ, ի՞նչ պետք է անեն, ի՞նչ պետք է անեն իրանք»։

Նմանատիպ նյութեր