211652_close_icon
views-count21303 դիտում article-date 17:33 03-01-2017

Ապրիլը նույնպես դարձավ հաղթանակի ամիս, ինչպես մայիսը. այն ցույց տվեց, որ մենք ապրելու իրավունք և կարողություն ունենք. Դավիթ Բաբայան. Tert.am

2016 թվականը եղել է ամենաբարդ տարին՝ 1994 թվականից հետո: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ամփոփելով 2016 թվականը: «Մենք ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, նյութական կորուստները կարող ենք վերադարձնել, սակայն մարդկային կորուստները սարսափելի են, անկախ նրանից, որ թշնամին կրել է տասնապատիկ ավելի շատ կորուստ, մեզ համար յուրաքանչյուր զոհ անդառնալի կորուստ է»,- ասաց նա: Դավիթ Բաբայանը նշեց, որ ապրիլյան պատերազմը նրանով էր կարևոր, որ հակառակորդը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ով է ինքը և ինչ է ուզում: «Այդ պատերազմը չի եղել լոկալ, պրովոկացիա, եղել է փորձ՝ բլից կրիկի միջոցով ոչնչացնել Արցախը, և եթե ստացվեր՝ զավթել տարածքներ նաև ՀՀ-ից, ինչը ձախողվեց: Այսինքն՝ մենք մեր պետականությունը պահպանեցինք, ինչը կարևորագույն ձեռքբերում է, թեև կորուստներն անդառնալի են»,-ասաց նա և նշեց, որ մեր պետականությունը պահպանվեց Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության և քաջարի տղաների շնորհիվ: «Թշնամին թերագնահատեց մեզ, կարծում էր, թե փոխվել է բանակը, սերունդը: Միշտ պետք է հիշենք, թե ինչ է լինում, երբ մենք թուլանում ենք ներսից: Ապրիլյան պատերազմն իր հետքը թողեց և այդ ամենը երբ մոռանում ենք, մեր զգոնությունը կորցնում ենք, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով: Նոր տարուց առաջ արձանագրված վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ում հետ գործ ունենք։ Աննորմալ մի պետության հետ, որը նույնիսկ նոր տարվա նախաշեմին փորձում է յուրահատուկ ձևով «շնորհավորել» տոները: Մենք պետք է իմանանք մի բան, որ երբ միասնական ենք, մենք անպարտելի ենք»,- ասաց Բաբայանը: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/01/03/Babayan/2240276]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր