ՀԱՊԿ պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել խորհրդային ազատարար զինվորի հուշարձանին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, ՀԱՊԿ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ միասին, Վիեննայում մասնակցել է Շվարցենբերգպլացում գտնվող խորհրդային ազատարար զինվորի հուշարձանին ծաղիկների և պսակների խոնարհման հանդիսավոր արարողությանը։