4491 դիտում
19:43 26-06-2018
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին:
Պատվիրակությանն ուղեկցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Նշենք, որ հուշարձանը 2015 թվականին Երևանին է նվիրաբերվել Սանկտ Պետերբուրգի կողմից՝ որպես երախտիքի նշան այն հոգատարության համար, որ ցուցաբերվել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի՝ բլոկադայից փրկված և Հայաստանում ապաստանած երեխաների հանդեպ:
Պատվիրակությունը նաև հանդիպել է լենինգրադյան բլոկադայից փրկված և մինչև օրս Երևանում բնակվողների հետ, ովքեր վստահեցրել են, որ Հայաստանի մայրաքաղաքն իրենց ընդունել է որպես հարազատի և մշտապես հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրենց նկատմամբ:
Նմանատիպ նյութեր
1666 դիտում
18:14 08-04-2016
Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանին
Այս բաժնից
1315 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»
2053 դիտում
10:06 02-02-2025
Երևանում թույլ ձյուն կտեղա, մարզերում սպասվում են տեղումներ
2281 դիտում
09:32 02-02-2025
Լույս չի լինի Երևանում և մի շարք մարզերում