1669 դիտում
18:14 08-04-2016
Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել «Պաշարված Լենինգրադի երեխաներին» հուշարձանին
Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության համագործակցության ծրագրով Երևանում գտնվող ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի կրթության կոմիտեի ղեկավարի տեղակալ Իրինա Ասլանյանի գլխավորած պատվիրակության անդամներն այցելել և ծաղիկներ են խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին:
Հուշարձանի մոտ տեղի է ունեցել նաև դպրոցականների մասնակցությամբ միջոցառում, որի ընթացքում աշակերտները ներկայացրել են պաշարման մեջ գտնվող Լենինգրադի մասին ուշագրավ փաստեր:
Հիշեցնենք, որ հուշարձանը բացվել է 2015 թվականին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի կողմից, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի պաշտոնական այցի շրջանակում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1306 դիտում
12:10 02-02-2025
Իշխանության մեսիջն էր՝ ՀՀ-ն այլևս բաց ու անվտանգ է թուրքական աշխարհի համար․ Միքայել Համբարձումյան
1330 դիտում
10:25 02-02-2025
Հանուն փաշիզմի վաճառում են հայրենիքը, հայերին, մեր ապագան. «ՀայաՔվե»