Թբիլիսին և Բաքուն էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում մի շարք ռազմավարական համաձայնագրեր են ստորագրել
Թբիլիսին և Բաքուն մի շարք համաձայնագրեր են ստորագրել էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։ Ինչպես հայտնում է Грузия-онлайн-ը, դրանց թվում առանձնանում են միջկառավարական՝ Վրաստանին 20 տարի ժամկետով բնական գազ մատակարարելու, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման և տարանցման մասին համաձայնագրերը։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալներով՝ էներգետիկ ոլորտում համաձայնագրերի համալիր փաթեթը երկու երկրների կառավարությունների միջև մի քանի ամիս տևած հաջող բանակցությունների արդյունքն է և մեծ նշանակություն ունի Վրաստանի էներգետիկ անվտանգության ամրապնդման ու տարածաշրջանային էներգետիկ միջանցքի զարգացման համար։
«Հարկ է նշել, որ Ադրբեջանից լրացուցիչ գազ գնելու մասին 2003 թվականին ստորագրված պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել էր։ Ուստի նոր համաձայնագրի ստորագրումն ու դրա երկարաձգումը 20 տարով հատուկ նշանակություն ունի Հարավկովկասյան գազատարի նախագծի շրջանակում ռազմավարական համագործակցության համար։
Բաքվում ստորագրվել է նաև նոր համաձայնագիր՝ Բաքու-Սուպսա նավթամուղի վրացական հատվածին առնչվող օպերացիոն պայմանագրի վերաբերյալ, ինչը կապահովի Կենտրոնական Ասիայից Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա նավթի տարանցման վերսկսումը և զգալիորեն կավելացնի երկրի պետական բյուջեի եկամուտները։
Առանձնահատուկ ընդգծվել է, որ ստորագրվել է երկկողմ համակարգող խորհրդի արձանագրություն, ըստ որի՝ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային հատվածը կհանձնվի ամբողջական շահագործման։ Փաստաթուղթը ստորագրել են Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին և Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Կողմերի որոշմամբ՝ վեցամյա ընդմիջումից հետո, սույն թվականի մայիսի 26-ից կվերականգնվի Թբիլիսիի և Բաքվի միջև ամենօրյա ուղևորատար երկաթուղային հաղորդակցությունը։
Էներգետիկ ոլորտում Վրաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերի համալիր փաթեթը պատմական նշանակության համաձայնագիր է, որն էլ ավելի կխորացնի երկրների միջև տնտեսական կապերը և կամրապնդի Վրաստանի էներգետիկ անվտանգությունը»,- ասված է գերատեսչության տեղեկատվության մեջ։