211652_close_icon
views-count2920 դիտում article-date 21:21 17-05-2026

Տհաճ է, բայց ինչ արած․ Ծառուկյանը՝ Թոփուրիա-Գեյջի մենամարտում պահեստային լինելու մասին

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը խոստովանել է, որ իր համար տհաճ է լինել մինչև 70 կգ քաշային կարգում UFC-ի 29-ամյա անպարտելի չեմպիոն Իլիա Թոփուրիայի և ամերիկացի Ջասթին Գեյջիի միջև մենամարտի պահեստայինը:

Այդ դիմակայությունը կդառնա Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարի գլխավոր իրադարձությունը։

​«Ես սպասումների մեջ եմ։ Եթե որևէ բան պատահի, ինձ կկանչեն, և ես դրան եմ պատրաստվում։ Արդեն դիետա եմ պահում։ Միշտ էլ տհաճ է պահեստային լինել, բայց ի՞նչ արած», — Ծառուկյանի խոսքերն է մեջբերում FREAK.MMA-ը։

Հիշեցնենք, որ Թոփուրիայի և Գեյջիի միջև չեմպիոնական գոտու համար գլխավոր մենամարտը կկայանա հունիսի 15-ին ԱՄՆ-ում՝ Սպիտակ տանը նախատեսված UFC-ի մրցաշարի շրջանակում։

Նմանատիպ նյութեր