ՖԻՖԱ-ն թույլ չի տվել Հայկինին հանդես գալ Նորվեգիայի հավաքականում
ՖԻՖԱ-ն թույլ չի տվել նորվեգական «Բուդյո-Գլիմտի» դարպասապահ Նիկիտա Հայկինին հանդես գալ Նորվեգիայի հավաքականում, հաղորդում է NRK-ն։ Ավելի վաղ ռուս դարպասապահը ստացել էր Նորվեգիայի քաղաքացիություն եւ պետք է ընդգրկվեր ազգային թիմի հայտացուցակում հունիս-հուլիսին ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում անցկացվելիք աշխարհի առաջնության համար։
Նորվեգիայի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է բանակցությունները ՖԻՖԱ-ի հետ այս հարցով։
30-ամյա Հայկինը ծնվել է Իսրայելում, 2 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Նա մարզվել է Մոսկվայի «Տորպեդոյի» ֆուտբոլային դպրոցում եւ Մոսկվայի «Դինամոյի», Լոնդոնի «Չելսիի», անգլիական «Պորտսմութի» եւ «Ռեդինգի» ակադեմիաներում։ 2019-2022-ին հանդես է եկել «Բուդյո-Գլիմտում», այնուհետեւ տեղափոխվել է անգլիական «Բրիսթոլ Սիթի», 2023-ին վերադարձել է «Բուդյո-Գլիմտ»։
18 տարեկանից ֆուտբոլիստները ազգային ֆեդերացիան փոխելու համար պետք է առնվազն 5 տարի անընդհատ ապրեն նոր երկրի տարածքում։