87 տարեկանում մահացել է CNN-ի հիմնադիրը
CNN-ի հիմնադիր, մեդիա մագնատ և բարերար Թեդ Թըրները, ով հեղափոխեց հեռուստատեսային լրատվությունը՝ ստեղծելով աշխարհում առաջին շուրջօրյա լրատվական ցանցը, այսօր մահացել է ։ Նա 87 տարեկան էր։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Turner Enterprises»-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։
Օհայոյում ծնված գործարարը, որն իր անկաշկանդ ու անկեղծ խոսքի համար ստացել էր «Հարավի բերան» մականունը, ստեղծել էր հսկայական մեդիա կայսրություն։ Այն ներառում էր մալուխային հեռուստատեսության առաջին «սուպերկայանը», ֆիլմերի և մուլտֆիլմերի հանրահայտ ալիքներ, ինչպես նաև պրոֆեսիոնալ սպորտային թիմեր, այդ թվում՝ «Ատլանտա Բրեյվս» (Atlanta Braves) բեյսբոլի ակումբը։
Թըրները նաև միջազգային ճանաչում ունեցող առագաստանավորդ էր, Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրամի (United Nations Foundation) հիմնադիրը, ակտիվիստ, ով պայքարում էր միջուկային զենքի համաշխարհային վերացման համար, և բնապահպան, ով դարձավ ԱՄՆ-ի խոշորագույն հողատերերից մեկը։ Նա վճռորոշ դերակատարում է ունեցել Ամերիկյան Արևմուտքում բիզոնների պոպուլյացիայի վերականգնման գործում։