1915 դիտում
18:38 28-05-2019
ԱՄՆ-ում մահացել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիրը
96 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հրատարակիչ և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Ռոբերտ Բերնշտեյնը:
Ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20190528/1554994034.html]РИА Новости[/url]-ն՝ վկայակոչելով նրա որդու՝ Փիթերի հայտարարությունը, Բերնշտեյնը մահացել է նախօրեին Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում: Այլ մանրամասներ վերջինս չի հաղորդել:
Ռոբերտ Բերնշտեյնը 1966-1990 թվականներին գլխավորել է Random House հրատարակչությունը, որը հրապարակել է նաև խորհրդային այլախոհ իրավապաշտպանների, այդ թվում՝ Անդրեյ Սախարովի և նրա կնոջ՝ Ելենա Բոների աշխատությունները:
1970-ականներին ակտիվորեն զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ, իսկ 1978-ին մի քանի իրավապաշտպան խմբեր է հիմնել, որոնք 1988-ին միավորվել են Human Rights Watch կազմակերպության ներքո: Բերնշտեյնը հրաժարական է տվել 1998-ին:
Կյանքի վերջին տարիներին նա դասախոսել է և մարդու իրավունքների քարոզարշավ էր իրականացրել Չինաստանում: 2011-ին հիմնադրել է Advancing Human Rights կազմակերպությունը:
Նմանատիպ նյութեր
1748 դիտում
11:09 30-09-2014
Ադրբեջանում իրավապաշտպան գրեթե չի մնացել. Human Rights Watch
5500 դիտում
17:04 17-01-2019
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել է Թուրքիային և այդ երկրի նախագահին
Այս բաժնից
937 դիտում
20:11 20-01-2025
Հութիները կսահմանափակեն Կարմիր ծովում նավերի վրա գրոհները
943 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4402 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին