105 տարեկանում մահացել է Carven նորաձևության տան հիմնադիրը
Ֆրանսիայում 105 տարեկանում մահացել է Carven նորաձևության տան հիմնադիրը: Մարի-Լուիզ Կարվենը հագուստ էր ստեղծում կարճահասակ կանանց համար: 1993թ-ին դադարել է զբաղվել դիզայնով:
Carven նորաձևության տունը համազգեստներ է ստեղծել նաև մի շարք ավիաընկերությունների, այդ թվում` Air France-ի աշխատակիցների համար:
Այսօր ապրանքանիշը ներկայացված է աշխարհի 23 խանութներում և առևտրի 600 կետերում: