Հյուսիսային Կորեան սահմանադրությունից հանել է Հարավային Կորեայի հետ վերամիավորման մասին հիշատակումները
Հյուսիսային Կորեան վերանայել է իր սահմանադրությունը՝ հեռացնելով Հարավային Կորեայի հետ վերամիավորման բոլոր հիշատակումները և ամրագրելով առաջնորդ Կիմ Չեն Ընի դոկտրինը, որ Հարավային Կորեան թշնամական պետություն է։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Deutsche Welle-ից, այս մասին հայտարարվել է մայիսի 6-ին Սեուլում Հարավային Կորեայի միավորման նախարարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Փոփոխությունները, ենթադրաբար, ընդունվել են մարտին Գերագույն ժողովրդական ժողովի՝ ԿԺԴՀ խորհրդարանի կողմից։ Սահմանադրության մեջ առաջին անգամ տրվում է ԿԺԴՀ տարածքի աշխարհագրական սահմանում. այն ներառում է ցամաք, ծովային ջրատարածք և օդային տարածք, որը սահմանակցում է Չինաստանին և Ռուսաստանին հյուսիսից և Կորեայի Հանրապետությանը՝ հարավից։
Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Հյուսիսային Կորեան չի հանդուրժի իր տարածքի որևէ խախտում։
Թարմացված սահմանադրության մեջ Կիմ Չեն Ընը՝ որպես Պետական խորհրդի նախագահ առաջին անգամ պաշտոնապես անվանվում է պետության ղեկավար. նախկինում նրա պաշտոնը նկարագրվում էր որպես «պետությունը ներկայացնող գերագույն առաջնորդ»։
Առանձին հոդվածով Պետական խորհրդի նախագահին, այսինքն՝ Կիմ Չեն Ընին, հստակորեն տրվում է երկրի միջուկային ուժերի միանձնյա հրամանատարությունը։ Պաշտպանության վերաբերյալ հատուկ հոդվածում ԿԺԴՀ-ն իրեն հայտարարում է «պատասխանատու պետություն, որն ունի միջուկային զենք»։ Նաև հայտարարվում է միջուկային զենքը զարգացնելու մտադրության մասին՝ երկրի գոյատևումն ապահովելու և տարածաշրջանային ու համաշխարհային խաղաղությունը պաշտպանելու համար։
Փհենյանը մի քանի տարի շարունակ հետևողականորեն վարում է Սեուլի հետ հարաբերությունների սրման քաղաքականություն։ 2024 թ. հունվարին Կիմ Չեն Ընը պահանջեց, որ սահմանադրության մեջ ամրագրվի Հարավային Կորեայի կարգավիճակը՝ որպես «գլխավոր թշնամի»։ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը բազմիցս մերժել է բանակցելու վերաբերյալ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի առաջարկները։