Բոլոր կենդանիները տեղում են և իրենց հրաշալի են զգում․ Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն
Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը մեկնաբանել է կենդանաբանական այգու մոտ թողնված, զեբրի նման ներկված էշի հետ կապված զավեշտալի իրավիճակը։
«Տարօրինակ է, որ ինչ-որ մեկը կարող էր զեբրին շփոթել էշի հետ։ Միայն գույնը բավական չէ»,- հայտնել է նա՝ հավելելով, որ տարածված կադրերից սկզբից ևեթ ակնհայտ էր, որ խոսքը զեբրի մասին չէ։ «Դա միանգամից երևում է։ Միայն գույնը բավականր չէ՝ կան մարմնի համամասնությունները, ոտքերի երկարությունը, գլխի ձևը, բրդի կառուցվածքը։ Նույնիսկ ոչ մասնագետը կարող է տարբերել դրանք»,- News.am-ի հետ զրույցում նշել է նա։
Նրա խոսքով՝ համացանցում տեղեկության հայտնվելուց հետո վարչակազմը անմիջապես հերքել է լուրերը և հրապարակել տեսանյութ։ «Ես վստահ էի, որ դա մեր կենդանին չէ։ Առավոտյան մենք անմիջապես հրապարակեցինք տեսագրություններ ազատավանդակից, որտեղ երևում է, որ զեբրերը տեղում են։ Դա ամբողջությամբ հաստատում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է Ասլանյանը։
«Զեբրերի ազատավանդակը նախատեսված է ցանկացած հնարավոր իրավիճակի համար՝ փախուստից խուսափելու նպատակով․ պատնեշների բարձրությունը, հենարանների ամրությունը՝ ամեն ինչ արված է այնպես, որ բացառվեն նման դեպքերը»,- հայտնել է նա։ Փոխտնօրենի խոսքով՝ կենդանիները լավ են զգում իրենց և որևէ ցանկություն չունեն լքելու իրենց տարածքը։ Նա ընդգծել է, որ զեբրերը պահվում են ժամանակակից ազատավանդակում, որը կառուցվել է մոտ երկու տարի առաջ՝ բոլոր նորմերի պահպանմամբ, և գտնվում է հարթ տարածքում, ինչը լրացուցիչ բացառում է փախուստի հնարավորությունը։
Պատասխանելով ընդհանուր առմամբ ազատավանդակների անվտանգության մասին հարցին՝ Ասլանյանը խոստովանել է, որ կենդանաբանական այգու պատմության մեջ եղել են կենդանիների՝ ցանկապատերից դուրս գալու առանձին դեպքեր, սակայն բոլորն ավարտվել են բարեհաջող․ կենդանիներին արագ գտել և վերադարձրել են նույն օրը։
Որպես օրինակ՝ նա հիշատակել է բեզոարյան այծերի հետ կապված դեպքերը, որոնք բազմացման շրջանում դառնում են ավելի ակտիվ և երբեմն կարող են լքել ազատավանդակները, եթե ցանկապատերում լինեն թույլ հատվածներ։ Սակայն, նրա խոսքով, նման իրավիճակները արագ վերացվել են, կառույցներն ամրացվել են, և լուրջ միջադեպեր չեն եղել։
Ավարտելով մեկնաբանությունը՝ Ասլանյանը քաղաքի բնակիչներին հրավիրել է այցելել կենդանաբանական այգի։ «Թող մեր քաղաքացիները գան և իրենք տեսնեն, որ զեբրերը տեղում են, իրենց լավ են զգում և հրաշալի խնամված են։ Նրանք կենդանաբանական այգին լքելու ոչ մի պատճառ չունեն»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, այսօր՝ մայիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի կենդանաբանական այգում պահվող զեբրը վանդակից դուրս է եկել և հայտնվել Մյասնիկյան պողոտայում։
Ավելի ուշ Կենդանաբանական այգուց պարզաբանել էին, որ կենդանին ոչ թե զեբր էր, այլ ավանակ ավանակ, որին ներկել էին զոլերով։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի