211652_close_icon
views-count81872 դիտում article-date 16:18 03-03-2024

Արտակարգ դեպք՝ Երևանի կենդանաբանական այգում. ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքում. կենդանիները չեն տուժել, բայց քարաթափման վտանգն ամեն պահի առկա է. ժամանել են հատուկ փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած ժայռաբեկորներից մի քանիսը պոկվել ու թափվել են։ Բարեբախտաբար, կենդանիները այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել։
 
Կենդանաբանական այգի են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։

Տեղում պարզվել է, որ փրկարարները ոչինչ չեն կարող անել, այդ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

 Կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները նշում էին, որ այդ տարածքում քաղաքացիների մուտքը խստիվ արգելվում է, իսկ քարաթափման հատվածում եղել է 10-ից ավելի պոնի ու, բարեբախտաբար, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պոնիներն էլ իրենց անուններն ունեն, այդ թվում՝ «Զազո», «Զոզո», «Զիզի», «Գոշա» և այլն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 115+
115+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր