211652_close_icon
views-count451 դիտում article-date 21:39 30-04-2026

Լավրովը հանդիպել է Ղազախստանի նախագահին ու ԱԳ նախարարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Աստանայում ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։

Նշվում է, որ երկու կողմերը բարձր են գնահատել ռուս-ղազախական հարաբերությունների առաջընթաց զարգացումը՝ ներառյալ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համակարգումը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցերի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշումները։

Հաղորդվում է, որ Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել նաև Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Կոշերբաևի հետ։

Արտգործնախարարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ղազախական հարաբերությունների ընդլայնման հետ կապված հարցերի լայն շրջանակ՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում։

Նշվում է, որ հանդիպման արդյունքում ստորագրվել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև 2027-2028 թվականների համագործակցության գործողությունների ծրագիրը։ 

Նմանատիպ նյութեր