ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին
                        Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին: 
Կողմերը ներկայացրել են վերջին տարիներին իրենց երկրներում իրականցված օրենսդրական, դատաիրավական բարեփոխումները, խոսել են ապագա ծրագրերից և նոր զարգացումներից: Հանդիպման ընթացքում կարևորվել է արդյունավետ համագործակցությունը մասնավորապես Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: 
ՀՀ արդարադատության նախարարը և Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահը ընդգծել են փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը: Կողմերը հույս են հայտնել, որ նախկինում երկու երկրների դատաիրավական համակարգերի միջև ձևավորված սերտ կապերն ավելի կամրանան:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

