211652_close_icon
views-count1834 դիտում article-date 21:10 30-04-2026

Սևանա լճի մակարդակը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա ցուցանիշից

 Սևանա լճի մակարդակը սույն թվականի ապրիլի 29-ի դրությամբ կազմել է 1900.37 մ, ինչը 16 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից՝ 1900․53 մ-ից։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ՝  Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակն ապրիլի 28-ի դրությամբ կազմել է 35.028 միլիոն խմ։ Հրազդան ՀԷԿ-ի ջրանցքով Սևանա լճից ջուր բաց չի թողնվել։

2026 թվականի տարեսկզբին Սևանա լճի մակարդակը կազմել է 1900․22 մ։ Լճի մակարդակը սկսել է բարձրանալ փետրվարից։ 

Նմանատիպ նյութեր