211652_close_icon
views-count964 դիտում article-date 10:53 23-05-2024

Մայիսի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից

«Մայիսի 22-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 5 սմ-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից»,- այդ մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Նրա խոսքով՝ մինչև մայիսի 14-ը նախորդ տարիների համեմատ արձանագրվել էր բացասական տենդենց
«Նախորդ տարի մայիսի 14-ից Սևանա լճից արդեն սկսել էր ջրառն իրականացվել իսկ այս տարի դեռ որոշումը չի ընդունվել»,- հայտնեց Լևոն Ազինյանը և հավելել, որ 99.69 մլն մ³  ջուր է հոսում Արփա-Սևան թունելով, որը կրկնակի ավել է քան նախորդ տարի։

Նմանատիպ նյութեր