Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը հանդիպել է թիմակիցների հետ: Հանդիպման ընթացքում կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը անդրադարձել է ծայրահեղ աղքատության թեմային, համեմատել է թվերը և առաջարկել հաղթահարման կիրենց տեսլականը։
«Մենք առաջարկում ենք ստեղծել աղքատության հաղթահարման հիմնադրամ, որտեղ ներդրում են անելու պետությունը, իսկ մեծամասամբ տարբեր հիմնադրամներ ու գործարար աշխարհի մեր գործընկերները, դրա արդյունքում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցները, որոնք շատ դեպքերում ամբողջ ընտանիքով ստանում են պետությունից ընդամենը 20-30,000 դրամ աջակցություն, կստանան 5 հոգանոց ընտանիքի դեպքում ամսական 150,000 դրամ աջակցություն աղքատության հաղթահարման հիմնադրամից, որը թույլ կտա նրանց դուրս գալ աղքատությունից»,- նշել է Կարապետյանը: