1515 դիտում
09:37 15-10-2019
Նոբելյան մրցանակը՝ աղքատության հաղթահարման խնդիրն ուսումնասիրողներին․ «Ամերիկայի ձայն»
«Աբհիջիթ Բաներջին, Էսթեր Դեֆլոն ու Մայքլ Քրեյմերը կարևորագույն դեր են խաղացել գլոբալ աղքատության հաղթահարման հետազոտությունների վերափոխման գործում», - Նոբելյան հանձնժողովի որոշմամբ Միացյալ Նահանգների երեք գիտնականներ, ովքեր կարևորագույն հետազոտություններ են կատարել աղքատության հաղթահարման ոլորտում, դառնում են 2019 թ տնտեսության ոլորտի Նոբելյան մրցանակակիրներ: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5123228.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։
Մրցանակի հանձնաժողովի անդամների խոսքով, գլոբալ աղքատության հաղթահարումը լուրջ խնդիր է մնում, ոլորտ, որտեղ լուրջ հետազոտությունները կարող են փոխել միլիոնավոր մարդկանց կյանքեր:
«Մեր հետազոտություններում մենք փորձեցինք թիրախավորել աղքատության խնդիրները մեկ առ մեկ և դրանցից յուրաքանչյուրի համար գիտական և գործնական լուծումներ հայթայթել», - 46-այմա Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոս Էսթեր Դեֆլոն ոչ միայն երբևէ տնտեսության ոլորտում Նոբելյան պարգև ստացած երկրորդ, այլև ամենաերիտասարդ կին մրցանակակիրն է
Քրեյմերի, Բաներջիի և Դեֆլոյի կողմից մշակված գիտական մեթոդը դարձել է դասական աղքատության հաղթահարման ոլորտում ուսումնասիրությունների համար: Դեռևս 1990-ականներին Հարվարդի համալսարանի դասախոս Մայքլ Քրեյմերը Քենիայում մի շարք գիտական փորձեր է անցկացրել, ուսումնասիրելով երեխաների կրթության բարելավման հեռանկարները: Ավելի ուշ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի դասախոսներ Աբհիջիթ Բաներջին ու Էսթեր Դեֆլոն անցկացրել են համանման հետազոտություններ, հիմնվելով Քրեյմերի աշխատանքների վրա: Այդ հետազոտությունները թույլ են տվել արմատապես բարելավել Հնդկաստանի մի շարք շրջաններում սովորող 5 միլիոն երեխաների կրթությունը: Հետազոտությունները հիմնավորել են երեխաների անվճար առողջական սպասարկման նաև տնտեսական օգուտները:
«Մենք նոր մոտեցում առաջարկեցինք: Եթե պարզ բացատրեմ. մենք վերցրեցինք լայն խնդիր՝ ինչո՞ւ երեխաները դպրոցներ չեն հաճախում, և բաժանեցինք այն առանձին փոքր հարցերի, որոնցից յուրաքանչյուրի համար առանձին լուծումներ մշակեցինք: Այնուհետև մենք այդ բոլոր մանր հարցերը միավորեցինք մեկ համապարփակ մոտեցման մեջ»,- պատմում է նոբելյան մրցանակակիր Մայքլ Քրեյմերը:
Նմանատիպ նյութեր
2203 դիտում
14:05 21-09-2020
Վարչապետը աղքատության հաղթահարման համար կարևորում է աշխատանքը և կրթությունը
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9130 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան