211652_close_icon
views-count1972 դիտում article-date 17:20 29-04-2026

Ականջովս հասավ՝ գյուղի կանայք բողոքել են, թե վարչապետն եկել է, մեր ամուսիններին խմացրել է. Փաշինյանը՝ Գեղամասարի մանկապարտեզում

Ականջովս հասավ՝ գյուղի կանայք բողոքել են, թե վարչապետն եկել է, մեր ամուսիններին խմացրել է: Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի քանի շիշ օղի կար, ասացի՝ դե անուշ կանեք, ես ժամանակ չունեմ, գնամ, հետո ականջովս հասավ, որ գյուղի կանայք բողոքել են, ասել են ՝ վարչապետը եկել է, մեր ամուսիններին խմացրել է: Չգիտեմ, թե հետո ինչ են արել մեր հարգելի ամուսինները, այնպես որ այս մանկապարտեզը հիշարժան տեղ է: Կանայք թող մխիթարվեն նրանով, որ դրա արդյունքում մանկապարտեզը եղավ»,- նշել է Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր