211652_close_icon
views-count1481 դիտում article-date 15:04 19-03-2016

Ծանոթին խմացրել և գրպանից 400.000 են գողացել

Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ գերեզմանատանը խմացրել են 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին և գողացել նրա մոտ եղած 400.000 դրամը: Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ մարտի 15-ին, ժամը 18.30-ին, Նուբարաշենի տրիկոտաժի Ֆաբրիկայի մոտ իր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում են գտնվել ծանոթներ` Լուսինեն, Հովհանն ու «Իշտո» մականունով Գևորը, ովքեր օգտվելով իր հարբած լինելու հանգամանքից` գրպանից գողացել է 400.000 դրամ: Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ Լուսինեն 1981 թ. ծնված Լուսինե Պ.-ն է, Հովհանը` 1958 թ. ծնված Հովհաննես Գ.-ն, իսկ «Իշտոն»` 1977 թ. ծնված Գևորգ Գ.-ն: Լուսինե Պ.-ն և Հովհաննես Գ.-ն ներկայացել են բաժին և տվել բացատրություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգ Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Քննությունը շարունակվում է: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր