211652_close_icon
views-count1633 դիտում article-date 17:06 15-01-2016

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են. քանի՞դեպքերում են ամուսինները կանանց ծեծել, կանայք՝ ամուսիններին, ծնողները՝ զավակներին եւ հակառակը

Հայաստանում ավելացել են ընտանեկան բռնության դեպքերը: Եթե 2014թ-ին գրանցվել է 678 դեպք, ապա 2015թ. գրանցվել է 784-ը: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը եւ ավելացրեց, որ 784- դեպքերից 150-ի դեպքում քրեական գործ է հարուցվել: 2014 թվականին 76 քրեկան գործ է հարուցվել: Նա վերջին 2 տարիների համեմատականով ներկայացրեց, թե գրանցված ընտանեկան բռնության դեպքերին քանիսն են տղամարդիկ եւ կանայք նախահարձակ եղել: Եվ այսպիսով, 2015 թ-ին 471 դեպքով ամուսիններն են կանանց բռնության ենթարկել եւ 15 դեպք է գրանցվել, երբ կանայք են ամուսիններին բռնության ենթարկել: Իսկ 2014թ-ին 410 բռնության դեպք կանանց նկատամբ գրանցվել է ամուսինների կողմից եւ 6 դեպք էլ ամուսինների նկատմամբ՝ կանանց կողմից: Նելլի Դուրյանը նաեւ ներկայացրեց ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնության դեպքերը եւ հակառակը: Այսպիսով, 2015թ-ին ծնողների կողմից երեխաների նկատմամբ 65 դեպք է գրանցվել: 2014թ. 62 դեպք է եղել: 106 դեպք էլ գրանցվել է, երբ երեխաներն են ծնողների նկատմամբ բռնություն գործադրել: Նա նաեւ նշեեց, որ վիճակագրության աճը պայմանավորված է նրանով, որ ազգաբնակչությունը ավելի տեղեկացված է վարչության մասին, ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է եւ մի շարք այլ գործոններ:

Նմանատիպ նյութեր