211652_close_icon
views-count1855 դիտում article-date 19:00 28-04-2026

Իշխանության ուրացման մոդելը չի բերելու խաղաղություն, բերելու է նոր փակուղիներ. Սուրենյանց

«Մեր կարգախոսն է «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան»։ Մեր երաշխավորված խաղաղության մոդելը մինչ նախընտրական բուն քարոզարշավի մեկնարկը շատ բուռն քննարկումների տեղիք է տվել քաղաքական դաշտում։ Ուրախությամբ պետք է նշենք, որ ընդդիմադիր այլ ուժեր այդ մոդելից են խոսում, դե իսկ իշխանության մասով ամեն ինչ պարզ է՝ նրանք սվիններով են ընդունում այս մոդելը»,-ԲՀԿ նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ներկայացման ժամանակ ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ նա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակով։

Սուրենյանց ընդգծեց՝ իրենց թիմում համոզված են, որ խաղաղությունը հռչակագիր կամ հայտարարություն չէ, այն պետք է ունենա իրավական-քաղաքական ինստիտուտցիոնալ հիմքեր, հակառակ պարագայում ունենալու ենք այսօրվա իրավիճակը, երբ Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական որևէ իրադարձությամբ կամ իր իշախանության փոխվել-չփոխվելու հանգամանքով է պայմանավորում պատերազմը։

«Խաղաղություն ցանկացած գնով, այն, ինչ որդեգրել է այսօրվա իշխանությունը, եթե կուզեք անվանեք ուրացման մոդել, չի բերելու երաշխավորված խաղաղություն, այն բերելու է նոր փակուղիների, ճգնաժամերի, պետական հիմքերի ոչնչացմանը կամ նոր ֆորսմաժորների, անգամ պատերազմների։ Մենք ելնում ենք այն ելակետից, որ առանց երաշխավորների, առանց հստակ վերահսկման մեխանիզմների ցանկացած համաձայնություն խոցելի է։ Սա ակնհայտ ճշմարտություն է, հատկապես եթե հաշվի առնենք, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուժային դիսբալանսը»,-ասաց Սուրենյանցը։

Նրա խոսքով, սա չի նշանակում վերաբանակցում, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների անտեսում, ինչպես նշում են իշխանությունները, սա նշանակում է, որ մենք ասում ենք՝ խաղաղության ցանկացած գործընթաց պետք է ամրապնդված լինի միջազգային երաշխիքներով ու միջնորդներով։

Նմանատիպ նյութեր