Տաթև Հակոբյանն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան
Հայ ծանրամարտիկ Տաթև Հակոբյանն ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նա վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները` թողնելով այն մրցահարթակին` այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:
Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ ու 106 կգ: Հրումում նա գլխավերևում պահեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:
Մեկնաբանելով կարիերան ավարտելու որոշումը՝ Տաթև Հակոբյանը նշեց. «Շուրջ 15 տարի է՝ սպորտում եմ: Այժմ, կարծում եմ, ճիշտ ժամանակն է այս էջը թերթելու: Նախորդ տարի ամուսնացել եմ ու ցանկանում եմ ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս»: