211652_close_icon
views-count2920 դիտում article-date 23:42 02-12-2024

Արտակ Գրիգորյանն ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան

Արտակ Գրիգորյանն այսօր անցկացրեց իր կարիերայի վերջին պաշտոնական հանդիպումը, հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը։

37-ամյա ֆուտբոլիստը 52 հանդիպման է մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի կազմում և  496 հանդիպում՝ ակումբային կարիերայում։

Արտակ Գրիգորյանը Հայաստանի առաջնություններում 3-րդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստն է։ Նա նախորդ մրցաշրջանում «Փյունիկի» հետ դարձավ Հայաստանի չեմպիոն իր կարիերայում 6-րդ անգամ:

Գրիգորյանը հայկական ակումբների կազմում եվրագավաթային խաղերում ևս բացարձակ ռեկորդակիր է անցկացրած հանդիպումների թվով:

Նմանատիպ նյութեր