211652_close_icon
views-count769 դիտում article-date 10:32 26-04-2026

Սպիտակ տանը կրակոցներ արձակած տղամարդը եղել է 2024 թ. դեկտեմբերի «Ամսվա ուսուցիչ»

ԱՄՆ դատախազությունից հայտնել են, որ Սպիտակ տանը կրակոցներ արձակած անձի դատավարությունը տեղի կունենա ապրիլի 27-ին։

Նրան մեղադրանք է առաջադրվել հրազեն օգտագործելու և դաշնային աշխատակցի վրա զենքով հարձակվելու համար, հաղորդում է CBS News-ը:

Ըստ CBS News-ի տվյալների՝ Ալենը ուսուցիչ է աշխատել C2 Education դասավանդման ընկերությունում և 2024 թվականի դեկտեմբերին ճանաչվել է «Ամսվա ուսուցիչ»։

Տղամարդը ձերբակալությունից հետո իրավապահներին հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա։

 

Նմանատիպ նյութեր