Սպիտակ տան մոտ կրակոցներ արձակած կասկածյալի մասին մանրամասներ են ի հայտ եկել
Սպիտակ տան մոտ Ազգային գվարդիայի զորքերի վրա հարձակման մեջ կասկածվողը աֆղան է, ով 29 տարեկան է. նա բնակվում է Վաշինգտոն նահանգում իր կնոջ և հինգ երեխաների հետ։ Այս մասին այսօր հայտարարել է Կոլումբիայի շրջանի դատախազ Ժանին Պիրոն։
«Կասկածյալը 29-ամյա աֆղանստանցի Ռահմանուլլա Լականվալն է։ Նա բնակվում է Վաշինգտոն նահանգի Բելինգհեմ քաղաքում իր կնոջ և հինգ երեխաների հետ», - ասել է Ժանին Պիրոն։
Կրակոցները տեղի են ունեցել չորեքշաբթի օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի մոտ։ Կրակոցների հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինծառայողներ, որոնք շարունակում են մնալ ծանր վիճակում։ Թրամփը նախկինում հաստատել է, որ հարձակվողը ժամանել է Աֆղանստանից 2021 թվականի սեպտեմբերին։
Նոյեմբերի 25-ին Թրամփը Վաշինգտոնն անվանել է «բացարձակապես անվտանգ քաղաք»՝ պնդելով, որ 6 ամսվա ընթացքում այնտեղ սպանություններ չեն եղել։