211652_close_icon
views-count496 դիտում article-date 19:40 23-04-2026

Պուտինը կարծում է, որ համացանցը անհրաժեշտ է սահմանափակել՝ ահաբեկչական սպառնալիքները կանխելու համար

Ահաբեկչական սպառնալիքի դեպքում առաջնահերթությունը մնում է մարդկանց անվտանգությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով համացանցի աշխատանքի սահմանափակման մասին, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Ահաբեկչությունների կանխման ժամանակ սահմանափակումների մասին լայն իրազեկումը կարող է վնաս հասցնել օպերատիվ աշխատանքին, հավելել է նա։

«Հանցագործներն էլ են ամեն ինչ լսում, ամեն ինչ տեսնում։ Եթե նրանց ինչ-որ տեղեկություն հասնի, նրանք կկարգավորեն իրենց վարքագիծն ու հանցավոր ծրագրերը»,- կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ նշել է պետության ղեկավարը։


Միաժամանակ, Վլադիմիր Պուտինը պարզաբանել է, որ գոնե օպերատիվ ծառայությունների աշխատանքի արդյունքներով անհրաժեշտ է քաղաքացիներին տեղեկացնել կատարվածի մասին։ Օպտիմալ լուծում գտնելու համար, նախագահի համոզմամբ, իրավապահ մարմինների և «քաղաքացիական իշխանական կառույցների» միջև պետք է համակարգում հաստատել։

«Ակնկալում ենք, որ հենց իրավապահ մարմիններն իրենց աշխատանքում կցուցաբերեն անհրաժեշտ հնարամտություն, բարձր պրոֆեսիոնալիզմ և հաշվի կառնեն երկրի քաղաքացիների կենսական շահերը»,- եզրափակել է Պուտինը։

Համացանցի լայնածավալ անջատումներ ռուսաստանյան տարածաշրջաններում տեղի են ունենում «անօդաչուների վտանգի» ռեժիմի գործողության ժամանակ։ Որոշ մարզերի ղեկավարներ բնակիչներին նախապես տեղեկացնում են հնարավոր խափանումների մասին։ Համացանցի անջատման ժամանակ հասանելի են մնում Թվային զարգացման նախարարության «սպիտակ ցուցակի» ծառայությունները, որտեղ ներկա պահին ներառված է ավելի քան 500 հարթակ, դրանց թվում՝ բանկային հավելվածներ, մարկետփլեյսեր և որոշ լրատվամիջոցներ։

Նմանատիպ նյութեր