211652_close_icon
views-count1559 դիտում article-date 19:26 09-07-2021

Միջազգային հանրությունը պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար. Արցախի ՄԻՊ

Չնայած միջազգային հանրությունը, ընդհանուր առմամբ, պատշաճորեն չի դատապարտել Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի գործողությունները և անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկում դրանք կանխելու համար, այնուամենայնիվ, որոշ միջազգային կառույցներ վեր են դասում մշակութային արժեքները քաղաքական նկատառումներից և բարձրաձայնում դրանց պահպանության խիստ անհրաժեշտության մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանը ողջունում է երկու հայտնի միջազգային հասարակական կազմակերպությունների` Եվրոպա Նոստրայի և Եվրոպական հնագետների ասոցիացիայի կողմից վերջերս տարածված համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության, ինքնատիպության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ, որն ինչպես նշված է հայտարարության մեջ, արտահայտում է այդ տարածաշրջանի, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոնական անցյալն ու ներկան :

Հայտարարության մեջ երկու կազմակերպությունները իրենց աջակցությունն են հայտնում պատշաճորեն ապահովելու տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականությունը, ինքնատիպությունն ու բազմազանությունը: Միևնույն ժամանակ, կոչ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի խորհրդին և ԵԱՀԿ Մինսկի խմբին համատեղ ջանքերով լիարժեքորեն ապահովել տուժած տարածքներում մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը, այդ թվում եվրոպական (միջազգային) փորձագետների անաչառ թիմ ուղարկելով տարածաշրջան՝ հարուստ մշակութային ժառանգության համապարփակ և օբյեկտիվ գիտական հետազոտություն իրականացնելու համար։

Պաշտպանն ընդգծում է, որ մշակութային արժեքների պահպանմանն ուղղված նման կոչերը և գործուն քայլերը պարտադիր պետք է ընդգրկված լինեն համապատասխան միջազգային կառույցների օրակարգում, լինեն պաշտպանված հավասար հիմունքներով` անկախ քաղաքական նպատակահարմարությունից»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր