211652_close_icon
views-count634 դիտում article-date 23:34 22-04-2026

Մեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն

«Այսօր ևս ունենք կարևոր ձեռքբերումներ․

Սուրեն Աղաջանյանն իր առաջին մասնակցությամբ արդեն դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։ Այս մասին գրում է Գագիկ Ծառուկյանը։

Գասպար Տերտերյանը և Սլավիկ Գալստյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներ, ընդ որում՝ Սլավիկ Գալստյանի համար սա արդեն երրորդ նման հաջողությունն է։

Ծանրամարտում ևս ունենք հերթական հաղթանակը՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

Սա մեր մարզական կյանքի շարունակվող հաղթանակների շղթան է, որը ձևավորվում է քրտնաջան աշխատանքի, կամքի և մեծ նվիրումի շնորհիվ։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մեր բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին։

Մեր դրոշը բարձր է, մեր ոգին՝ անկոտրում, և մեր հաղթանակները դեռ առջևում են։Մենք միասին շարունակելու ենք կերտել հայկական սպորտի հաղթական պատմությունը»,- նշում է նա։
 

Նմանատիպ նյութեր