211652_close_icon
views-count661 դիտում article-date 21:45 19-04-2026

Ռուս դերասան Բենգրաֆն ու նրա կինը վեճի ժամանակ դանակաhարել են միմյանց. երկուսն էլ մահացել են

«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:

Ըստ ԶԼՄ-ների՝ կոնֆլիկտը տեղի է ունեցել բնակարանում՝ գիշերվա ժամը մեկի սահմաններում. սկզբում նրանք վիրավորանքներ են փոխանակել, այնուհետև ձեռքն են առել խոհանոցային դանակները։ 28-ամյա դերասանը 23-ամյա կնոջը վնասվածքներ է հասցրել պարանոցի և կրծքավանդակի շրջանում, ինքն էլ հարված է ստացել պարանոցին։

Դուռը ստիպված են եղել բացել ԱԻՆ աշխատակիցները. ժամանած բժիշկները արձանագրել են ամուսինների մահը։

Նմանատիպ նյութեր