211652_close_icon
views-count3112 դիտում article-date 14:58 20-01-2017

Տանգոյի համար երկուսն են պետք. Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների լավացման մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ձգտում է լավացնել հարաբերությունները Վաշինգտոնի հետ, որպեսզի լուծում տրվեն աշխարհի մի քանի տարածաշրջանային հակամարտություններ, հայտնում է BBC-ն։ «Ցավոք, մենք չենք կարող հավատալ և միայն կարող ենք հույս հայտնել»,-պարզաբանել է նա Մոսկվայի դիրքորոշումը այն պնդումներում, թե ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի՝ իշխանության գլուխ գալով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև հարաբերություններում հիմնարար փոփոխություններ տեղի կունենան։ Պեսկովը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է մի շարք հարցերում համագործակցել ԱՄՆ-ի հետ. «Մենք ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ ԱՄՆ-ի հետ։ Գտնում ենք, որ չենք կարող այս աշխարհում շատ հարցեր լուծել՝ առանց համագործակցելու ամերիկացիների հետ։ Ահա թե ինչու է մեզ այդքան անհրաժեշտ Վաշինգտոնի հետ լավ հարաբերություն ունենալը, սակայն, ինչպես ասվում է՝ տանգոյի համար երկուսն են պետք։ Իսկ թե ինչպիսին կլինի Թրամփի մոտեցումը, մեծ հարց է»։

Նմանատիպ նյութեր