211652_close_icon
views-count796 դիտում article-date 22:30 17-04-2026

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նոր կարգ է հաստատվել

Հորմուզի նեղուցում նոր կարգ է հաստատվել, հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային հրամանատարությունը։

Ոչ ռազմական նավերը կնավարկեն բացառապես Իրանի որոշած ​​երթուղով։

Ռազմական նավերի անցումը նեղուցով առաջվա պես արգելված է։

Բոլոր անցումները թույլատրվում են բացառապես միայն ԻՀՊԿ ռազմածովային ուժերի թույլտվությամբ։

Շարժումը իրականացվում է ռազմական գործողությունների թատերաբեմում հանդարտության ժամանակահատվածի մասին համաձայնագրի շրջանակում և Լիբանանում հրադադարի ռեժիմի կիրառումից հետո»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Pars Today-ը։

Նմանատիպ նյութեր