211652_close_icon
views-count628 դիտում article-date 15:25 17-04-2026

Նորարար գաղափարների հարթակում. Ամիօ բանկը մասնակցեց Գյումրու կրթական էքսպոյին

Հայաստանի Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ ամենամյա Էքսպոն՝ միավորելով նորարարությունն ու կրթությունը, տեսությունն ու կիրառական փորձը:

Երկօրյա մասնագիտական կողմնորոշման միջոցառմանը այս տարի միացել էր նաև Ամիօ բանկը՝ ներկայացնելով իր երիտասարդական նախաձեռնություններն ու ծառայությունները: 

Ամիօ բանկի յուրահատուկ երիտասարդական անկյունում մասնակիցները ծանոթացան բանկի առաջարկներին, շփվեցին բանկի ներկայացուցիչների հետ և տեղում ստացան նվեր քարտեր՝ հետագայում Student քարտ ձևակերպելու համար:        
Միջոցառումը դարձավ հարթակ, որտեղ միավորվեցին ապագա մասնագետները, ուսանողները, ոլորտի մասնագետներն ու գործատուները: Իր ձևաչափով էքսպոն նաև բաց դռների օր էր՝ միավորելով տարբեր դպրոցների աշակերտների, ուսուցիչների և ոլորտային գործընկերների:

ՙՄշտապես համագործակցությունը կա, ուսանողները պրակտիկա են անցնում բանկում, և հետագայում, պրակտիկայի արդյունքների հիման վրա, նրանք, ովքեր ցուցաբերել են առաջադիմություն և սովորելու ցանկություն, շարունակում են համագործակցությունը Ամիօ բանկի հետ՚,-նշել է Ամիօ բանկի ՙԳյումրի՚ մասնաճյուղի կառավարիչ Լիզա Գևորգյանը:
Էքսպոյի ամենահետաքրքիր հատվածներից մեկը ուսանողական նախագծերի ցուցադրությունն էր: Այստեղ ներկայացված էին վիրտուալ իրականության նյութեր, անօդաչու թռչող սարքեր, հատուկ մշակված զբոսաշրջային հավելված և բազմաթիվ այլ նորարարական աշխատանքներ:

Լինելով երիտասարդ և զարգացող բանկ՝ Ամիօ բանկը ակտիվորեն աջակցում է երիտասարդների կրթությանը: Դրա լավագույն օրինակներից է ՙԱմիօ էրա՚ ծրագիրը, որը երկու տարվա ընթացքում ունեցել է ավելի քան 2200 դիմորդ,  որոնցից 75-ը ստացել են մեկ ուսումնական տարվա կրթավճարի ամբողջական ֆինանսավորում:

 [email protected] |    010 59 20 20 |  amiobank.am 

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից
 

Նմանատիպ նյութեր