211652_close_icon
views-count4683 դիտում article-date 22:58 27-03-2018

Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն

Վանաձորում կանցկացվի «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» հեքեթոն։ Միջոցառումը տեղի կունենա Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում` ապրիլի 7-8-ը։ Հեքեթոնն իրականացվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ու Լոռու մարզպետարանի համատեղ ջանքերով և ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Հեքեթոնը կբացահայտի զբոսաշրջության բնագավառում նորարական ծառայությունների գաղափարները, որոնք հետաքրքիր կլինեն հայաստանյան և արտասահամայան տուրիստական շուկաների համար և կապահովեն զբոսաշրջիկների մեծ ներհոսք և եկամուտ: Ժյուրիի կողմից կխրախուսվեն հետևյալ ոլորտներին վերաբերող նորարար գաղափարները. 1. Հայաստանի զբոսաշրջության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված տեխնոլոգիական լուծումներ 2. Տեղեկատվական որոնման բարելավում 3. Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիական լուծումների մշակում ուղղված զբոսաշրջության ոլորտի զարգացմանը Ողջունելի են նաև այն գաղափարները, որոնք միտված կլինեն զարգացնելու ստեղծարար արդյունաբերության, ժառանգության և էկո-զբոսաշրջության ուղղությունները: Մասնակից թիմը կարող է ունենալ առավելագույնը 4 անդամ, ովքեր 24 ժամվա ընթացում կաշխատեն իրենց գաղափարների/ լուծումների նախատիպերի վրա և կներկայացնեն ժյուրիին: Ժյուրիի անդամները կլինեն տվյալ ոլորտի լավագույն մասնագետները: Մրցույթի հաղթողները կստանան 2,000,000, 1,200,000 և 750,000 ՀՀ դրամի շրջանակում մրցանակներ, որոնք կտրամադրվեն առաջադրվող լուծումների մշակման համար մասնագիտական ծառայությունների տեսքով, ներառյալ՝ մարքեթինգային և թարգմանության ծախսեր կամ ճանաչողական ուղևորություն դեպի Եվրոպա: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն ապրիլի 2-ն է: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր