Փաշինյանը թվարկեց 2018 թվականի հեղափոխությունից հետո արձանագրված տնտեսական հաջողությունները
2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի կառավարությունը 1 տրլն 410 մլրդ դրամի աջակցության ծրագրեր է իրականացրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ այդ գումարը վերադարձնելով նրանց:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ ներկայացնելով 2018 թվականի հեղափոխությունից հետո արձանագրված հաջողությունները:
«2021-2025 թվականներին ՀՀ համախառն ներքին միջին տարեկան աճը կազմել է 7.9 տոկոս: Նույն ժամանակաշրջանում աշխարհում միջին տնտեսական աճը կազմել է 4.1 տոկոս: ԵԱՏՄ-ում նույն ժամանակաշրջանում միջին տնտեսական աճը կազմել է 3.1 տոկոս»,- ասաց վարչապետը:
2025 թվականի պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի ցուցանիշից ավելի են 2.3 անգամ կամ 4.3 մլրդ դոլարով:
«Այս 4.3 մլրդ դոլարը որտեղի՞ց հայտնվեց, հայտնվեց այդ բոլոր գողանալու սողանցքները հատիկ-հատիկ ու համբերատար փակելու շնորհիվ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը նշեց, որ կապիտալ ծախսերը՝ 2017 թվականի համեմատ, 2025 թվականին աճել են 2.9 անգամ:
«Հայաստանում ստեղծվել է 288 հազար աշխատատեղ: Միջին ամսական եկամուտը 2017 թվականի համեմատ աճել է 87 տոկոսով, համախառն գնաճը նույն ժամանակաշրջանում կազմել է 29 տոկոս։ Այս թվերը ցույց են տալիս, որ 2017 թվականի համեմատ աշխատող մարդիկ 55 և ավելի տոկոսով ավելի լավ են ապրում: 2018-2025 թվականների ընթացքում 1 տրլն 410 մլրդ դրամի աջակցության ծրագրեր ենք իրականացրել, տարբեր ծրագրերով այդ գումարը վերադարձրել ենք Հայաստանի քաղաքացիներին»,- ասաց վարչապետը:
Վարչապետն ընդգծեց՝ նաև թվարկված հաջողություններին հասնելու համար է 2018 թվականին իրականացվել ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը: