211652_close_icon
views-count3188 դիտում article-date 15:28 16-01-2018

2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները. հայ դպրոցականները վերադարձել են 7 մեդալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2018 թվականի հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադան, որին մասնակցել է նաև ՀՀ դպրոցականների թիմը: Հայաստանի թիմը ներկայացրել է 18 դպրոցական՝ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից: Հայաստանի երկու թիմերը նվաճել են 7 մեդալ՝ 2 ոսկի և 5 բրոնզ: Ֆիզմաթ դպրոցի թիմից մեդալների են արժանացել՝ Գևորգյան Դավիթ /ֆիզիկա, ոսկե մեդալ/, Մաղաքյան Գագիկ /մաթեմատիկա, ոսկե մեդալ/, Մարտիրոսյան Վահան /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Կարագուլյան Վահե /մաթեմատիկա, բրոնզե մեդալ/, Սարգսյան Էմմա /ֆիզիկա, բրոնզե մեդալ/: Քվանտ վարժարանից բրոնզե մեդալների են արժանացել՝ Կարալյան Ալեքսանդր /մաթեմատիկա/, Անդրեասյան Սամվել /ինֆորմատիկա/: ՀՀ թիմերը ղեկավարել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Տիգրան Սարդարյանը և Քվանտ վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ Գրիգոր Աղաբաբյանը: Նշենք, որ այս տարի օլիմպիադային մասնակցել է 15 պետության 68 թիմ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր