1287 դիտում
10:37 30-08-2022
Տնտեսական ցնցումներ հեղափոխությունից հետո. Փաշինյանը խաբել է. մաս 79. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ ընտրվելու 100 օրվա կապակցությամբ՝ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարում էր, թե հեղափոխությունից հետո տնտեսական ցնցումներ չեն եղել: «Մեր հեղափոխությունը բացառիկ է նաեւ այն պատճառով, որ մեր հեղափոխությանը չհետեւեց տնտեսական անկում, ընդհակառակը՝ հեղափոխությունից հետո արձանագրվում են տնտեսական ակտիվության բավականին բարձր ցուցանիշներ:
Հունիս ամիսը հետհեղափոխական առաջին ամիսն է, գրանցվել է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշը 8.9 տոկոս է, եւ կան բոլոր հիմքերը՝ պնդելու, որ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական ակտիվության ցուցանիշը շարունակելու է աճ ապրել»: Իսկ ի՞նչ պատկեր ունենք այժմ: Տնտեսական ակտիվության ցուցանիշը հնարավոր եղավ բարձր պահել միայն 2019 թվականին, սակայն այժմ պատկերն այլ է: 2020 թվականին, 2019-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրել 7,5 տոկոսով: 2020-ին, 2019 թվականի համեմատ, Հայաստանից արտահանումը կրճատվել է 3,9 տոկոսով, իսկ ներմուծումը անկում է ապրել 17,7 տոկոսով։
2021 թվականը, չնայած տնտեսական աճի ավելի մեծ խոստումներին եւ հայտարարություններին, Հայաստանը փակել է 5,8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշով: Ստացվում է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք իրականություն չեն դարձել, եւ դրանով նա խաբել է ՀՀ Հպարտ եւ արժանապատիվ քաղաքացիներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1396 դիտում
10:21 08-10-2022
Տնտեսական հեղափոխություն չեղավ. Փաշինյանը խաբել է. մաս 108. «Ժողովուրդ»
938 դիտում
15:40 26-12-2022
Ադեկվատության արդյունքում մեր մոտ և՛ տնտեսական աճ կա, և՛ ցնցումներ չկան․ Վահագն Խաչատուրյանը՝ ԿԲ նախագահին
12400 դիտում
23:42 25-01-2020
Հայկ Կոնջորյան. Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը չի հագել Սերժ Սարգսյանի կոստյումը
Այս բաժնից
1051 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1285 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»