Իրանում 50 գործակալ է ձերբակալվել. նրանք տեղեկություններ են տրամադրել այլ երկրների
Իրանի իրավապահ ուժերը ձերբակալել են 50 գործակալների, որոնք ԻԻՀ-ի հանդեպ ոչ բարեկամական երկրներին զգայուն տեղեկատվություն են տրամադրել երկրի անվտանգության ուժերի մասին: Այս մասին հայտարարել է իրավապահ ուժերի հրամանատարությունը, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։
«Ոստիկանության հետախուզական և օպերատիվ գործողությունների ընթացքում պետական մակարդակով հայտնաբերվել և հարվածի է ենթարկվել կազմակերպված ցանց, որը գործել է թշնամուն զգայուն տեղեկատվություն փոխանցելու նպատակով»,- ասվում է հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ գործողության ընթացքում ձերբակալվել են 50 վարձկաններ և գործակալներ, որոնք տեղեկատվություն են տրամադրել զգայուն օբյեկտների, մասնավորապես՝ ենթակառուցվածքի օբյեկտների, ծառայողական տարածքների, անցակետերի և անվտանգության ուժերի դիրքերի մասին: Նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել են արբանյակային կապի միջոցներ և զենքեր։